Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Նոբելյան մրցանակը՝ երկրորդ ֆրանսիացուն

Նոբելյան մրցանակը՝ երկրորդ ֆրանսիացուն
14.10.2014 | 14:38

Տնտեսագիտության Նոբելյան մրցանակին արժանացել է ֆրանսիացի Ժան Տիրոլը՝ շուկայական իշխանությանը և այն ոլորտների կարգավորմանը վերաբերող ուսումնասիրության համար, որոնցում գերակշռում են կարտելները և մոնոպոլիաները: Դափնեկրի անունը հրապարակվել է այսօր Ստոկհոլմում՝ Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայում: 61-ամյա Տիրոլը ավելի քան 100 գիտական աշխատանքների, 6 գրքերի հեղինակ է:

Դիտվել է՝ 2074

Մեկնաբանություններ